Թուրքական F16 կործանիչներն ավիահարվածներ են հասցնում քրդերի դիրքերին

Թուրքական F16 կործանիչներն ավիահարվածներ են հասցնում քրդերի դիրքերին

PanARMENIAN.Net - Թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել քրդական YPG-ի (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) դիրքերին, հայտնում է Tert.am-ը թուրքական «Միլլիյեթի» վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

Գործողությունները տեղի են ունենում սիրիական Թըլեմարնե գյուղի մոտակայքում, որը գտնվում է Ջերաբլուսից 8կմ դեպի արևելք:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---