Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ համայնքում լուռ օր է

PanARMENIAN.Net - «Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ համայնքում լուռ օր է: Ապրիլի 24-ը, դրան նախորդող եւ հաջորդող շրջանները Թուրքիայի հասարակության կողմից չեն ընկալվում որպես այնպիսի շրջան, որում հայկական հարցի լուծման համար պետք է որոնումներ կատարվեն», - ասել է Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հայ համայնքը ըստ ավանդույթի ապրիլի 24-ին որեւէ զանգվածային միջոցառում չի կազմակերպվում, այդ օր համայնքի ներսում` Լռության օր է:



Ինչ վերաբերում է այդ մթնոլորտում հնարավոր փոփոխություններին վերջին իրադարձություններից, մասնավորապես` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերից հետո, երբ հարյուր հազարավոր թուրքեր «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայեր ենք» կարգախոսներով դուրս եկան փողոցներ, ապա «Ժամանակ» թերթի խմբագիրը մատնանշեց. - «Մենք պետք է ընդունենք, որ այդ զանգվածը Հրանտ Դինքի սպանության վայրագության դեմ եւ ընդհանրապես նրա սպանվելու դեմ բողոք արտահայտելու համար դուրս եկավ, այսինքն` չի կարելի այլ ձեւով մեկնաբանել կամ այլ իմաստներ վերագրել այդ զանգվածի արտահայտած բողոքին»,- ընդգծել է Գոչունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---