Քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել27 օգոստոսի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Գյումրու Մուշ թաղամասում քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի և հուշատախտակի հարևանությամբ բացվել է քառօրյա պատերազմում զոհված Գյումրու թվով յոթ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանը ծառի տեսքով է, որի կտրված ճյուղերի վրա գրված էին հերոսների անուները: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը, քաղաքապետի տեղակալներ Ռ. Սանոյանը, Վ.Մխիթարյանը, հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև հերոսների ծնողներն ու հարազատները: Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչեց տերունական աղոթք, այնուհետև հուշարձանի բացման պատիվն ընձեռվեց Մերուժան Ստեփանյանի հորը: ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքում երախտիքի և շնորհակալական խոսքեր հղեց նահատակված բոլոր հերոսների ծնողներին, նրանց հարազատներին: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում, որոնք հետագայում ստացան Քառօրյա պատերազմ անվանումը, հայկական կողմը տվեց ավելի քան 90 զոհ և մոտ 120 վիրավոր, կորցվել է մոտ 800 հա տարածք: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |