Կիպրոս. Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալի մութ էջերը եւ ներողություն խնդրի Ցեղասպանության համար

PanARMENIAN.Net - Կիպրոսի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը հայտարարելով, որ ժամանակակից Թուրքիան, որը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, պետք է ճանաչի իր անցյալի մութ էջերը եւ ներողություն խնդրի այդ հանցագործության համար: Ինչպես հայտարարել է Կիպրոսի կառավարության մամլո-քարտուղար Կրիստոդուլոս Պաշիրադիսը, 92 տարի է անցել այն ժամանակակից, երբ իրագործվել է Հայոց ցեղասպանությունը, եւ Կիպրոսը դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը եւ միանում է բարեկամ հայ ժողովրդին եւ հատկապես Կիպրոսի հայ համայնքին Ցեղասպանության զոհերի հիշատակման հարցում: Նրա խոսքերով, մեկուկես միլիոն հայերի սպանությունը ճանաչելու Թուրքիայի մերժումը հանդիսանում է «ծաղրանք եւ պատմության խեղաթյուրում»: «Հայոց ցեղասպանությունը չի կարող քողարկվել մեղավոր Թուրքիայի կողմից ճշմարտության չարաշահումով»,- հայտարարել է Կրիստոդուլոս Պաշիրադիսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---