Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին հաղորդագրությունները չեն հաստատվել

Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին հաղորդագրությունները չեն հաստատվել

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի օդանավակայանը մասնակիորեն փակվել էր կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով: «Փակ են օդանավակայանի մեկնման վերին հարթակն ու ժամանման ստորին հարթակը կենտրոնական տերմինալում»,-ասվում է օդանավակայանի ղեկավարության Twitter-ի միկրոբլոգում:

Երթևեկությունն օդանավակայանի ուղղությամբ դադարեցված է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանությունը զննել է օդանավակայանի տարածքը կրակոցների մասին չհաստատված հաղորդագրությունների հիման վրա և հայտարարել, որ ոչ մի կրակոց չի եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---