Սիրիական ընդդիմության ջոկատները սատարում են քրդերին` Թուրքիայի ավիահարվածներից հետո29 օգոստոսի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի 10 ջոկատ համացանցում տեսանյութ է տարածել` դատապարտելով թուրքական և միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածները Ջարաբլուսի արվարձաններին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել քրդական YPG-ի (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) դիրքերին: «Ջարաբլուսի շրջանում և Հալեպի հյուսիսում, այդ թվում թուրքական բանակի կողմից սիրիական տարածքի մի մասի օկուպացիայի հետևանքով, մեր հեղափոխականների և խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի աճը նկատի ունենալով` մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողություններն ու Թուրքիայի աջակցությունը ծայրահեղական խմբավորումներին: Մենք կկիսենք խրամատը Ջարաբլուսի ռազմական խորհրդի և նրա խաղաղ բնակիչների հետ»,-ասվում է Սիրիայի ազատ բանակի առաջնորդներից մեկի հայտարարության մեջ: Ընդդիմության ջոկատների ներկայացուցիչն ամբողջ պատասխանատվությունը խաղաղ բնակիչների մահվան համար Հալեպի արվարձանում բարդում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի վրա: «ԻՊ դիրքերը, որոնք մի քանի մետրի հեռավորության վրա են ռմբակոծված գյուղերից, գրոհի չեն ենթարկվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ քրդերը հայտարարել էին, որ Թուրքիայի հրետանին և ՌՕՈւ-ն գնդակոծել են 2 բնակավայր սիրիական Ջարաբլուսի հարևանությամբ` զոհերի թիվը հասել է 30-ի: Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |