Դատարանում քննում են Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կալանավորելու հարցը

Դատարանում քննում են Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կալանավորելու հարցը

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսել է քննել դատախազության միջնորդությունը՝ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԱՄՆ հարցումով Հայաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Այժմ Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում: Նրա արտահանձնման հարցը կորոշվի օգոստոսի 29-ին:

Ընթերցեք նաև. Ռուսաստանը հարցում չի ստացել Միրոնովի միջազգային հետախուզման մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---