Իրանը ռուսական С-300 համալիրները տեղադրել է միջուկային օբյեկտի շրջանում29 օգոստոսի 2016 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսական արտադրության С-300 համալիրները Իրանը տեղադրել է Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում: Այդ մասին օգոստոսի 28-ին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՕՊ ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմաիլին: Հեռուստատեսությունը ցուցադրել է Ֆորդոյի հարևանությամբ տեղադրված համալիրները: Էսմաիլին նշել է, որ այժմ միջուկային օբյեկտը միշտ պաշտպանված կլինի և հայտարարել է, որ Իրանի երկինքը «տարածաշրջանում ամենաանվտանգներից է», հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է խանգարել Թեհրանին ստանալ համալիրները, քանի որ չի ցանկանում ճանաչել Իրանի ինքնապաշտպանության իրավունքը: Իրանին Ս-300 համակարգերի առաքման պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015-ի աշնանը: Մանրամասները չէին հրապարակվում: Ապրիլին ՌԴ նախագահ Պուտինը հանեց Իրանին Ս-300-ի առաքման արգելքը` հիմնավորելով իր որոշումը առաջընթացով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |