Փաստաբան. Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է29 օգոստոսի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը, որին մեղադրում են տեխնոլոգիաներ վաճառելու մեջ, կոպիտ քաղաքական սադրանք է: Այդ մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտարարել է փաստաբան Կարեն Ներսեսյանը, հայտնում է Sputnik-Արմենիան: Նա նշել է նաև, որ ամերիկյան կողմն այդ հարցով պետք է դիմեր Ռուսաստանին, ոչ թե Հայաստանին: Միրոնովի կինն իր հերթին հայտնել է, որ հուլիսին իր ամուսինն առանց որևէ արգելքի շենգենյան վիզա է ստացել, թեև միջազգային հետախուզման մեջ էր արդեն մայիսից: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսել է քննել դատախազության միջնորդությունը՝ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ: ԱՄՆ հարցումով Հայաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Այժմ Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում: Նրա արտահանձնման հարցը կորոշվի օգոստոսի 29-ին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |