ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են համատեղ գործողություն անցկացնել Հալեպում29 օգոստոսի 2016 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններում ուսումնասիրում են սեպտեմբերի կեսին Հալեպում համատեղ գործողության հնարավորությունը: Այդ մասին Ժնևում հայտնել է ռուս-ամերիկյան խորհրդակցություններին մոտ աղբյուրը, հայտնում է Ինտերֆաքսը: «Կողմերը քննարկում են Հալեպում գրոհայիններին համակարգված հարվածներ հասցնելու հնարավորությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, սեպտեմբերի կեսին Հալեպում և արվարձաններում պետք է որ մնացած լինեն միայն այն գրոհայինները, որոնք չեն ցանկացել վայր դնել զենքը: Հալեպում մնացած գրոհայինները «կշրջափակվեն և կոչնչացվեն»,-ասել է աղբյուրը: Օգոստոսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ռազմական գործողությունների համակարգման հնարավորությունը Սիրիայում: Բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավրովել են «ինտենսիֆիկացնել երկկողմ շփումները»: Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում: Ընթերցեք նաև. Հալեպում խմելու ջրի բաշխման 200 կետ է բացվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |