25 ապրիլի 2007 - 15:02 AMT
ANCA-ն դժգոհ է ԱՄՆ նախագահի ուղերձից
2007 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կրկին էվֆեմիզմ է օգտագործել, խոսելով Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ: «Ամերիկայի հայերը գնահատում են այդ ողբալի օրը ողջ աշխարհի հայերին միանալու նախագահ Բուշի ցանկությունը, սակայն խորապես մտահոգված են նրանով, որ հերթական անգամ նա բաց թողեց Հայոց ցեղասպանության մասին հստակ արտահայտվելու եւ մարդու իրավունքների այդ կարեւոր հարցում Ամերիկային կրկին ճիշտ հունին վերադարձնելու հնարավորությունը »,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: