Սփյուռքի նախարար. Հալեպում մոտ 200 դպրոցահասակ երեխա կա` հայերը հեռանում են դեպի Լաթաքիա, Քեսաբ30 օգոստոսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի, «Օքսֆամ Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» ընկերությունների, «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի համակարգված, բարեխիղճ աշխատանքը: Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ նախարարը նշել է, որ եկեղեցու և հասարակական կառույցների միջոցով առայժմ հաջողվում է լուծել կրթական հարցերը: «Հալեպում գործում է վեց վարժարան, մոտ 200 դպրոցահասակ երեխա կա: Հայերը տեղաշարժվում են դեպի Լաթաքիա, Քեսաբ»,-ասել է նա: ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն է համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք: «Պետք է մեր օգնությունը այնպես կազմակերպենք, որ եթե մեր հայրենակիցները որոշեն Հայաստան տեղափոխվել, կարողանանք լուծել նրանց կեցության, աշխատանքի, ուսման, սոցիալական հարցերը: Իմ խնդրանքն է գերատեսչությունների, կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներին՝ սրտացավորեն վերաբերվել ու սպառիչ, ուղղորդող պատասխաններ տալ սիրիահայերի դիմումներին, նամակներին, խնդրանքներին: Մեր բոլորի խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք Հայրենիքում հաստատվեն, արագ ինտեգրվեն: Ու նաև վստահ եմ, որ եթե յուրաքանչյուր խոշոր կառույց կարողանա մեկ սոցիալական տուն կառուցել սիրիահայերի համար, շատ մեծ օգուտ կլինի: Պետք է շարունակենք միասին աշխատել: Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար», - հավելել է սփյուռքի նախարարը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից Սուսաննա Գասպարյանը: 2015 թվականին կատարված աշխատանքների և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկույց են ներկայացրել «Օքսֆամ Հայաստան» ընկերության ծրագրերի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Սեյվ դը Չիլդրեն» ընկերության ծրագրերի համակարգող Սիրանուշ Վարդանյանը և «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան: Առաջարկվել է ստեղծել սոցծառայողի ինստիտուտ, որը սիրիահայերի հետ աշխատող բանիմաց և պատրաստակամ կադրեր կպատրաստի: Համաձայն ՀՀ կառավարության 2016թ. մարտի տվյալների՝ Հայաստանում ապաստան են հայցել մոտ 20.000 սիրահայ փախստական: Համաձայն ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության նոր հրապարակման, Սիրիայից ընդունած փախստականների թվի հարաբերակցությունը Հայաստանում կազմում է 6 փախստական ամեն 1000 քաղաքացու դիմաց: Այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան շատ այլ Եվրոպական երկրներինը կամ ԱՄՆ-ինը, այսպիսով Հայաստանը առաջին եվրոպական երկիրն է մեկ բնակչի դիմաց ընդունված փախստականների քանակով, որը մասնավորապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք երկրի տնտեսական իրավիճակը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |