Ռիո Ֆերդինանդ. Մխիթարյանը փոխել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը30 օգոստոսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և 18-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին, որոնք փոխարինման են դուրս եկել Անգլիայի առաջնության երրորդ փուլում «Հալ Սիթիի» դեմ` փոխելով խաղի ընթացքը: «Ռեշֆորդի նման խաղացողը պետք է առաջին իսկ րոպեներից դուրս գա խաղադաշտ: Նա հիանալի օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ռեշֆորդն ու Մխիթարյանն ամենաակտիվն էին երկրորդ խաղակեսում և փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը»,-ասել է Անգլիայի հավաքականի նախկին անդամը, հայտնում է Newsday24-ը The People-ի վրա հղումով: «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 27-ին հաղթել է «Հալ Սիթիի» հետ արտագնա խաղում 1:0 հաշվով: Հաղթական գոլը խփել է 18-ամյա Մարկուս Ռեշֆորդը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 60-րդ րոպեին: Պրեմիեր լիգայի առաջին 5 տուրում` «Բորնմուտի» (3:1) և «Սաութհեմփթոնի» (2:0) հետ խաղերում Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: Ընթերցեք նաև. Metro. Մխիթարյանը` Պրեմիեր լիգայի պատմության վրա ազդեցության հնարավորություն ունեցող խաղացողների ցանկում Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |