Անկարան «նախազգուշացրել էր» Կանադային եւ ԱՄՆ-ին, որ ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չարտասանվի

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Թուրքիան «նախազգուշացրել էր» Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին, որ նա ապրիլի 24-ին 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չանվանվի: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», Սթիվեն Հարփերը դիվանագիտական կանալներով նախազգուշացվել էր այն մասին, որ «այդ մեղադրանքների ամենամյա կրկնությունը չի նպաստում թուրք-կանադական երկկողմ հարաբերություններին»: «Մենք հուսով ենք, որ Կանադայի վարչապետն այս տարի չի կրկնի այն, ինչ արեց անցյալ տարի»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը: Նույն քայլերն են ձեռնարկվել նաեւ ԱՄՆ-ի դեպքում` մինչեւ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ելույթը:



Մինչդեռ, նշենք, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն այսօր հանդես է եկել ուղերձով Հայոց Ցեղասպանության 92-րդ տարելիցի առիթով: «Այսօր մենք հիշում ենք մարդկային կյանքերի ահավոր կորուստները Օսմանյան կայսրության վերջին տարիներին` 1915 թվականին, մասնավորապես` հայ ժողովրդի կրած սոսկալի տառապանքը: Անցած տարի ես հիշեցրել էի, որ Կանադայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են «քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» ճանաչող բանաձեւեր: Այս օրը ստիպում է մեզ հիշել, թե ինչու պիտի ամեն բան անենք, որպեսզի երաշխավորենք, որ մերօրյա աշխարհում գերիշխեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները: Այսօր հայկական ու թուրքական ծագում ունեցող կանադացիները ապրում են միասին, կիսում են հանդուրժողականության արժեքները: Մենք հուսով ենք, որ նույն արժեքները կառաջնորդեն Հայաստանին եւ Թուրքիային` զարգացնելու իրենց փոխհարաբերությունները: Ձեզ հետ միասին այսօր հիշում եմ անցյալը եւ կիսում ձեր հույսերը` խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա կերտելու գործում»,- ասվում է Սթիվենի Հարփերի հայտարարության մեջ:



Ջորջ Բուշն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կրկին ցեղասպանություն չանվանեց 1915 թվականի իրադարձությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---