12 օր՝ գունամշակված դիմապակիները գործարանային տեսքի բերելու համար30 օգոստոսի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ից վարչական արձանագրություններ կկազմվեն այն վարորդների նկատմամբ, որոնք վարում են գունամշակված առջևի հողմապակիով մեքենաներ: Այդ մասին ի գիտություն վարորդների հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը: «Գունամշակված ապակին վարորդի տեսանելիությունը սահմանափակում է»,- ասել է նա և նշել, որ օգոստոսի 30-ից սկսած տրվում է 12 օր ժամանակ՝ գունամշակված դիմապակիները գործարանային տեսքի բերելու համար: Օգոստոսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսին Նորիկ Սարգսյանն անդրադարձել է նաև ճանապարհատրասնպորտային պատահարներին և դրանց հետևանքով զոհերի թվաքանակին՝ նշելով, որ 2016-ին այդ ցուցանիշները նվազել են։ «Վիճակը կարելի է բավարար գնահատել և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ»,-ասել է նա։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է և ոչ թե 53, այլ 80 մարդու կյանք է փրկվել»,-ասել Նորիկ Սարգսյանը: 2016-ի հունվարից ճանապարհային ոստիկանությունն սկսել էր տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով): Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |