Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին կապել է Էրդողանի հեռանալու հետ30 օգոստոսի 2016 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին հնարավոր կլինի խոսել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռանա պաշտոնից: Այդ մասին հայտարարել է թվային տնտեսության և տեղեկատվական հանրության գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: «Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ համար: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին այս հանգամանքներում ընդհուպ մինչև հաջորդ տասնամյակ իրատեսական չէ: Այդ մասին հավանաբար հնարավոր կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո»,- ասել է Էթինգերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2005 թվականին մեկնարկած բանակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով բազմիցս են ընդհատվել: ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների 35 գլխից այժմ բանակցությունների համար բաց է միայն 16-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |