AAA. ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը որակվում է որպես «XX դարի ամենամեծ ողբերգություններից մեկը» եւ հարգանք է մատուցվում «զանգվածային սպանությունների եւ տեղահանումների» մեկուկես միլիոն զոհերին, սակայն այդ փաստը չի ճանաչվում որպես Հայոց ցեղասպանություն: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է»,- հայտարարել է AAA-ի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Հրայր Հովնանյանը: «Ի հիշատակ այդ ժամանակ զոհված մեր ծնողների, նախնիների, մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ամենուր: Չնայած Հայոց ցեղասպանության հերքման ջանքերին, ճշմարտությունը պետք է հաղթանակի»,- ընդգծել է նա:



Ուղերձում ոչինչ ասված չէ նաեւ Հրանտ Դինքի քաղաքական սպանության մասին, ով դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, քանի որ ճմաշրտությունն էր ասում: Ցավոք, Դինքը սպանվեց օրը ցերեկով եւ դարձավ Հայոց ցեղասպանության վերջին զոհն ու մերժողական քաղաքականության արդյունք:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---