Թուրքերը բողոքում են երկրի նախագահի պաշտոնում Աբդուլահ Գյուլի թեկնածության դեմ25 ապրիլի 2007 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Անկարայում բողոքի ցույցեր են անցել երկրի նախագահի պաշտոնում Աբդուլահ Գյուլի թեկնածության դեմ: Նախագահի նստավայր Չանկայա պալատի մոտ հավաքվածները` մի խումբ մարդիկ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարով եւ թուրքական դրոշներով, բացկանչում էին «Մենք ուզում ենք Աթաթուրքի սկզբունքներին հավատարիմ նախագահ»: Անցնող ավտոմեքենաների վարորդները ազդաշնշաններ էին տալիս` ի պաշտպանություն ցուցարարների: Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել Թուրքիայում աշխարհիկ կառավարման պաշտպանության օգտին: Ձերբակալվել է ցույցի 14 մասնակից: Բողոքելով իրավապահ մարմինների գործողությունների դեմ, ցույցի մասնակցիներից ոմանք բացակնչում էին. «Եթե հանցագործություն եք համարում ձեռքերում Թուրքիայի դրոշ բռնելը, ձերբակալեք մեզ»:Մարդկանց մեկ այլ խումբ, որ հավաքված էին Կուգուլու զբոսայգում, հանդես էին գալիս հետեւյալ նշանաբանով` «Չանկայայի ճանապարհները փակ են Շարիաթի համար»: Ոսկե կիսալուսնի հրապարակում հավաքվածները ելույթ էին ունենում իշխող «Արդարություն եը զարգացում» կոսւակցության, ԱՄՆ-ի եւ Աբդուլահ Գյուլի դեմ: Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Գյուլի թեկնածությունը չի պատասխանում ժողովրդի կամքին, եւ դա կարող է մեծացնել լարվածությունը հասարակության մեջ, հայտնում է ԱՊԱ-ն: Ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Արդարություն ու զարգացում կուսակցության անունից առաջադրել է արտգործնախարար Աբդուլահ Գյուլի թեկնածությունը նախագահի պաշտոնում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |