Ադրբեջանցի ըմբիշները կզրկվեն օլիմպիական մեդալներից

Ադրբեջանցի ըմբիշները կզրկվեն օլիմպիական մեդալներից

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ըմբիշները կզրկվեն օլիմպիական պարգևներից խթանիչների օգտագործման դրական թեստերի հիման վրա: Խոսքը 2008թ. Պեկինի և 2012թ. Լոնդոնի օլիմպիադաների մասին է: Պարգևներից կզրկվեն նաև Ուկրաինան և Ղազախստանը ներկայացնող ըմբիշներից ոմանք, հայտնում է ադրբեջանական Haqqqin.az-ը:

Մեդալներից զրկված ըմբիշների անունները դեռ հայտնի չեն:

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել այդ մասին: «Դեռ ոչինչ չենք կարող մեկնաբանել»,-ասել է նախարարության մամուլի քարտուղար Սամայա Մամեդովան:

Պեկին-2008-ում հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռովշան Բայրամովն ու Վիտալի Ռագիմովը դարձել էին արծաթե մրցանակակիրներ, իսկ ազատ ոճի ըմբիշներ Մարիա Ստադնիկն ու Հեթաք Գազյումովը բրոնզ էին նվաճել:

Լոնդոնում ադրբեջանցիները երկու ոսկի ունեին (Թորգուլ Ասկերով, Շարիֆ Շարիֆով) երկու արծաթ (Ստադնիկ և Բայրամով) և երեք բրոնզ (Էմին Ահմեդով, Յուլիա Ռատկևիչ և Հեթագ Գազյումով):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---