31 օգոստոսի 2016 - 13:30 AMT
ՀՀ-ն իրանցի 8 դատապարտյալի կփոխանցի Իրանին

Հայաստանն իրանցի 8 դատապարտյալի կփոխանցի Իրանի իշխանություններին:

Իրանի ԱԳ նախարար, հյուպատոսական հարցերով տեղակալ Հասան Ղաշղավին տեղեկացրել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանության և Հայաստանի արդարադատության նախարարության միջև տեղի ունեցած քննարկումներից հետո՝ վերջինս տալով իր համաձայնությունը, որոշում է կայացվել Հայաստանում դատապարտված իրանցի 8 դատապարտյալի փոխանցել Իրանի իշխանություններին, իրանական «ԻՍՆԱ»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

2012-ի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագիրը: