29 հոկտեմբերի 2002 - 18:42 AMT
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԲԱՔՈՒ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ
Հոկտեմբերի 28-ի երեկոյան Երեւանից Բաքու է մեկնել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, իր այցի ընթացքում Օրդուեյը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, քաղաքական գործիչների, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: ԱՄՆ դիվանագետի Բաքվում հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը կդառնա` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Օրդուեյի այցը ճանաչողական բնույթ է կրում, եւ որոշ ժամանակ առաջ նման առաքելությամբ Հայաստան էր այցելել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը: