Ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում կարող են թույլ տալ ռուբլիով վճարել31 օգոստոսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կկարողանան ազգային արժույթով վճարել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին: «Ռուսաստանցիները պետք է Թուրքիայում ռուբլիով վճարեն»,-ասել է թուրք նախարարը: Ըստ նրա, զբոսաշրջային հոսքը Ռուսաստանից Թուրքիա 2016-ի հուլիսի տվյալներով նվազել է 70-80 տոկոսով: Ըստ Զայբեկչիի, նախկի մակարդակի վերականգնմանը կարող է նպաստել ազգային արժույթից օգտվելու հնարավորությունը: Նախարարը նշել է նաև, որ անվտանգության ոլորտում համատեղ աշխատանք է տարվում ռուս փորձագետների հետ: Անթալիայի քաղաքապետ Մենդես Տյուրելն իր հերթին ասել է, որ զբոսաշրջիկների հոսքի 66% տոկոսը բաժին է ընկնում ռուսներին: Անթալիայի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն նշել է, որ ամեն տարի ավելի քան 3 մլն ռուսաստանցի էր այցելում Անթալիա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները հավանություն են տվել ՌԴ-ից Թուրքիա շաբաթական 63 չարթերային թռիչքի իրականացմանը: Կազմակերպված հանգստի մեկնող ռուս զբոսաշրջիկների քանակը Թուրքիայում 2016-ին նվազել է 35%-ով 2015-ի առաջին 7 ամիսների ցուցանիշների համեմատ: 2015-ի 8 ամսում Անթալիայում է հանգստացել 7,4 մլն մարդ: Իսկ 2016-ին այդ նույն ցուցանիշը կկազմի մոտ 3,9 մլն: Հուլիսի վերջում ՌԴ զբոսաշրջիկների ասոցիացիան հայտնեց Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների քանակի 8-անգամյա անկման մասին: 2015-ի 1,5 մլն ռուս հանգստացողի դիմաց 2016-ի նույն ժամանակահատվածում հանգստացողների քանակը նվազել է մինչև 184.000: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |