Բաքվում ձերբակալվել են Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ազատական երիտասարդության ադրբեջանական ասոցիացիայի անդամները ապրիլի 24-ին Բաքվի «Սախիլ» զբոսայգում բողոքի ցույց են կազմակերպել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Ցույցն անցել է «Հայոց ցեղասպանությունը օճառի պղպջակ է» կարգախոսով: Ակցիայի ընթացքում երիտասարդները օճառի պղպջակներ են փչել: Սակայն 15 րոպե անց ոստիկանությունը ցրել է մասնակիցներին, իսկ չորսը ձերբակալվել են եւ բերման ենթարկվել Սաբաիլի ոստիկանության 39-րդ բաժանմունք, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---