Միրոնով. Հայաստանում ինձ հետ հյուրի պես են վարվել

Միրոնով. Հայաստանում ինձ հետ հյուրի պես են վարվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Երևանից Մոսկվա վերադարձած ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որը ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով, հայտարարել է, որ Հայաստանում իր հետ հյուրի պես են վարվել, ոչ մի ճնշում չի եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը միայն դրական տպավորություն է թողել: Փաստացի, ինձ որպես հյուրի էին վերաբերվում: Հասկանալի է, որ կային որոշակի սահմանափակումներ կապված ստեղծված իրավիճակի հետ, սակայն ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ պատշաճ էր, ոչ մի ճնշում»,-ասել է Միրոնովը լրագրողներին Մոսկվա ժամանելուն պես:

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Օգոստոսի 29-ին Ներսեսյանը հայտարարեց, որ Միրոնովն արդեն կարող է անարգել հեռանալ Հայաստանից, քանի որ դատարանը չկալանավորեց նրան և Միրոնովը միանգամայն ազատ է:

Photo: РИА Новости. Евгения Новоженина
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---