ՀՀ-ում առաջին դասարանցիների թիվն աճել է՝ մոտ 40.000 երեխա

ՀՀ-ում առաջին դասարանցիների թիվն աճել է՝ մոտ 40.000 երեխա

PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցում հնչել է առաջին զանգը:

«Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի մոտ 40.000 երեխա, ինչը մի փոքր ավելի է, քան անցած տարի»,- հայտնել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը:

2015-ին փաստացի դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը եղել է 39.246:

«Սյունիքում այս տարի կլինեն դպրոցներ, որ առաջին դասարանցիներ չեն ունենա, բայց հստակ թիվ չեմ կարող ասել: Իհարկե չեմ կարող ասել, որ միայն Սյունիքում է, հաշվառումից հետո կերևա»,-ասել է Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է, որ այս տարի կլինի ուսումնական պլանի փոփոխություն: Նախատեսվում է երկրորդ կիսամյակում բեռնաթափել 1-ից 4-րդ դասարանցիների համար ուսումնական ծանրաբեռնվածությունը:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ դասերը հիմնականում կլինեն հինգօրյա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---