Չավուշօղլու. Եթե քրդերը Սիրիայում չնահանջեն, Թուրքիան կկորցնի վստահությունն ԱՄՆ հանդեպ 1 սեպտեմբերի 2016 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է կորցնել իր վստահությունն ԱՄՆ հանդեպ, եթե ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական խմբավորումները չնահանջեն դեպի Եփրատի արևելք, հայտնում է Tert.am-ը թուրքական «Միլլիյեթի» վրա հղումով: «ԱՄՆ-ն հավատացնում էր մեզ, թե իրենց կողմից աջակցություն վայելող քրդական խմբավորումները կտեղափոխվեն Եփրատի արևելյան ափ: Եթե դա տեղի չունենա, ապա Թուրքիան կարող է կորցնել իր վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ և իրավացի կլինի: «Եփրատի վահան» ռազմական գործողությունը Սիրիայում շարունակվելու է այնքան, մինչև PYD-ը (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) հետ չքաշվի: Մեր թիրախում են հայտնվելու բոլոր այն խմբավորումները, որոնք սպառնալիք են Թուրքիայի համար», - ասել է Չավուշօղլուն: Թուրք նախարարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն առանց այդ էլ գտնվում են բարդ փուլում՝ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ կապված: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |