Ըմբիշ Էդգար Խաչատրյանը՝ երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր 1 սեպտեմբերի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մակոն քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը դարձավ երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր բելառուսցի մարզիկին: Այնուհետև 1:10 հաշվով զիջել էր թուրք Օսման Յըլդըրըմին, վերջինս հասավ եզրափակիչ և Խաչատրյանը շարունակեց սփոփիչ գոտեմարտերը, որտեղ 8:0 և 5:0 հաշվով հաղթեց համապատասխանաբար կանադացի և ուկրաինացի մրցակիցներին: Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը տուշեով հաղթեց ռուս Նիկոլայ Իզմայիլովին, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին: 55 կգ քաշային Էդգար Թամազյանն էլ քառորդ եզրափակչում պարտվեց ղրղզ մարզիկին և դուրս մնաց հետագա պայքարից: Այսպիսով` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել են Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 3-ից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |