Աղավնաձորցիները փակել են դպրոցի մուտքը. Պահանջում են վճարել մթերված խաղողի դիմաց 1 սեպտեմբերի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն 10 ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում: Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի: Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանն ասել է, որ միջոցառում էին նախապատրաստել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և պատրաստ են այն իրականացնել, եթե գյուղացիները թույլ տան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Սակայն աղավնաձորցիները նշում են, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է, և աշակերտներին թույլ չեն տալու դպրոց գնալ, եթե նույնիսկ խնդիրն ամիսներով չլուծվի, երեխաներն էլ ամիսներով դպրոց չեն գնալու: Աղավնաձորցի աշակերտների մեծ մասը նշում են, որ համաձայն են իրենց ծնողների հետ և չեն պատրաստվում դասերի գալ այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել: Ուսուցիչներից շատերը համաձայն են այս քայլին, սակայն նշում են՝ ամեն դեպքում կրթական գործընթաց է խաթարվում: Դպրոցի մոտ ոստիկաններ են եկել, ավելի ուշ ժամանեց նաև Վայոց ձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանը: Այստեղ է նաև գյուղապետը: Նա նշում է, որ փորձել են այս ամիսների ընթացքում խնդիրը լուծել, նաև մարզպետարանին են տեղյակ պահել, սակայն այդպես էլ լուծում չի եղել: Խնդիրը հիմնականում «Վեդի Ալկո» ընկերության հետ է կապված, որը տասն ամիս առաջ մթերումներ է կատարել այստեղ: Գյուղապետարանի տվյալներով՝ մոտ 140 միլիոն դրամի մասին է խոսքը: Այլ գործարաններ ևս որոշակի պարտքեր ունեն, բայց հիմնական պարտքը «Վեդի Ալկո»-ինն է: Գործարանի տնօրենը նշել էր, որ իրենք ստիպված են եղել մթերել խաղողը՝ վարչապետի և գյուղնախարարի հորդորներով, և գումար չունեն վճարելու համար: Նա ասել է, որ իրենք նախապես էլ գյուղացիներին տեղեկացրել էին, որ վճարումը կարող է երկար ժամանակ ձգձգվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |