Հայոց ցեղասպանություն. Կանադայի վարչապետը չի ենթարկվում Թուրքիայի շանտաժին

PanARMENIAN.Net - «Մենք բոլորս հիանալի գիտենք Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմից ճնշման եւ սպառնալիքների մասին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը: «Բարեբախտաբար, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը չի ենթարկվում թուրքական շանտաժի: Նա հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմանը»,-ընդգծել է Բաբիկյանը: Նշենք, որ հանդես գալով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ, Հարփերը հիշեցրել է, որ Կանադայի խորհրդարանների երկու պալատները ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:



Անցած շաբաթ Թուրքիան «նախազգուշացրել էր» Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին, որ նա ապրիլի 24-ին 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չանվանվի: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», Սթիվեն Հարփերը դիվանագիտական կանալներով նախազգուշացվել էր այն մասին, որ «այդ մեղադրանքների ամենամյա կրկնությունը չի նպաստում թուրք-կանադական երկկողմ հարաբերություններին»: «Մենք հուսով ենք, որ Կանադայի վարչապետն այս տարի չի կրկնի այն, ինչ արեց անցյալ տարի»,-հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---