Ժամանակակից արվեստի ցուցասրահ`«Զվարթնոց» օդանավակայանում 1 սեպտեմբերի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի Art Am ցուցասրահը: Մեկնման սրահում բացված ցուցասրահը ավելի հետաքրքիր կդարձնի ուղևորների ճամփորդությունը: «ԱրտԱմ»-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարևորագույն տարր: Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին: Առաջինը «Art Am» -ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի 26 նկարները: Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայրում, որտեղով հսկայական մարդկային հոսք է անցնում, ասվում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |