Բեսլանում զոհված երեխաների մայրերին կարող են դատել Պուտինի դեմ ցույցի համար

Բեսլանում զոհված երեխաների մայրերին կարող են դատել Պուտինի դեմ ցույցի համար

PanARMENIAN.Net - Բեսլանում ահաբեկիչների կողմից դպրոցի գրաման զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ, զոհվածների մայրերից մի քանիսը բողոքի ակցիա են կազմակերպել: Արարողության ժամանակ մայրերը հանել են բաճկոնները, որոնց տակ եղել են ՌԴ նախագահ Պուտինի հասցեին մեղադրական գրություններով շապիկներ:

Շապիկների վրա գրված է եղել` «Պուտին` Բեսլանի դահիճ»:

Այժմ ակցիայի մասնակիցները կարող են դատարանի առջև կանգնել Պուտինի դեմ ուղղված գործողության համար: Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները ստիպել են կանանց նահանջել դահլիճի կենտրոնից` փաստացի շրջափակելով անկյունում և կանգնելով նրանց առաջ, երբ անցնում էր պաշտոնական պատվիրակությունն, այդ թվում Հյուսիսային Օսեթիայի ղեկավարի պաշտոնակատար Վյաչեսլավ Բիտարովը:

Կանայք պահանջում էին 2004-ի սեպտեմբերին տեղի ունեցած դպրոցի գրավման և ազատագրման բոլոր հանգամանքների անաչառ հետաքննություն անցկացնել: Սակայն ոստիկանությունը բերման է ենթարկել մասնակիցներին, գրում է Meduza-ն «Նովայա գազետա»-ի վրա հղումով:

Ակցիայի մասնակից 5 կանանցից 4-ի երեխաները զոհերի թվում են եղել:

Բերման են ենթարկվել նաև լրագրողներ Ելենա Կոստյուչենկոն և Դիանա Խաչատրյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---