ՊԵԿ-ն 2.3 մլրդ դրամով ավելի հարկեր է հավաքել

ՊԵԿ-ն 2.3 մլրդ դրամով ավելի հարկեր է հավաքել

PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է օգոստոսի և ընթացիկ տարվա ութ ամսվա պետբյուջեի կատարողականը:

Ութ ամսում պետբյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 692.0 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածի հարկային եկամուտի ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը: Ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են՝

1.նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումների ծավալների անկումը, ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:

2.Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի և կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետևանքով հարկային եկամուտի նվազումը:

2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.400 մլրդ դրամի եկամուտ, որը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով: 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 178.3 մլրդ դրամի եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց: Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլև հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 միլիարդ դրամի աճ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---