2 սեպտեմբերի 2016 - 12:41 AMT
Ջեկի Չանն «Օսկար» կստանա կինոյում ավանդի համար

Հայտնի դերասան Ջեկի Չանը պատվավոր «Օսկարի» կարժանանա կինոյում ունեցած ավանդի համար: Չանի հետ միասին կպարգևատրվեն նաև ռեժիսոր Ֆրեդերիկ Ուայզմանը, մոնտաժող Էնն Քոութսը և դերասանների ընտրությամբ զբաղվող ռեժիսոր Լինն Սթալմասթերը, հայտնում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

«Նրանք իրենց գործում իրական առաջատարներ են և իսկական լեգենդներ: Մենք հպարտությամբ ենք արձանագրում նրանց անհավանական նվաճումները»,-ասել է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Լոս Անջելեսում:

62-ամյա Ջեկի Չանը հայտնի դերասան է, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ: Նրան է պատկանում Գինեսի՝ մեկ տեսարանի համար ամենամեծ թվով դուբլեր անելու ռեկորդը, իսկ 2012 թվականին նա նոր ռեկորդ գրանցեց՝ ֆիլմի ենթագրերում նրա անունը ամենաշատը հիշատակելու համար: