Իրանում սեպտեմբերին 2 նոր ատոմակայան կսկսեն կառուցել

Իրանում սեպտեմբերին 2 նոր ատոմակայան կսկսեն կառուցել

PanARMENIAN.Net - Իրանը և Ռուսաստանը համաձայնել են սեպտեմբերին սկսել երկու նոր ատոմակայանի կառուցումը հարավային Բուշեր քաղաքում:

Ըստ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի, շինարարությունը կսկսվի սեպտեմբերի 10-ին և կտևի 10 տարի:

Երկու ատոմակայանը կառուցելու համար կծախսվի 10 միլիարդ դոլար, սակայն դրանք հետագայում 22 միլիոն բարել նավթ կտնտեսեն Իրանի համար, իրանական ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուսաստանը և Իրանը 2014թ. նոյեմբերին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառին առնչվող և Իրանում ռուսական տեխնոլոգիաներով ԱԷԿ-ի 8 բլոկ կառուցելու հեռանկարի վերաբերյալ Մոսկվայում մի շարք փաստաթղթեր են ստորագրել:

Բուշերում արդեն գործում է ԱԷԿ, որն առաջին ատոմային էլեկտրակայանն է Իրանում և Մերձավոր Արևելքում: 2013-ի սեպտեմբերի 23-ին Ռուսաստանը կառուցել և իրանական կողմին է հանձնել «Բուշեր» ատոմակայանի հազար մեգավատ հզորությամբ առաջին էներգաբլոկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---