Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց

Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, հակառակորդը հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 32 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---