ԻՊ-ն Հռոմի պապին իր գլխավոր թշնամին է համարում

ԻՊ-ն Հռոմի պապին իր գլխավոր թշնամին է համարում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին իրենց գլխավոր թշնամին են համարում` անվանելով նրան «անհավատ» և մեղադրելով այն բանի համար, որ նա «երկխոսություն է ուզում հաստատել չափավոր իսլամի» հետ:

Ավելի վաղ ԻՊ-ն տեսանյութ էր տարածել` հորդորելով գրոհել Հռոմը` ստրկության մատնելով կանանց և ոչնչացնելով քաղաքի բոլոր խաչեությունները: Նույն տեսանյութում ասվում էր նաև Պապի դեմ մահափորձ կատարելու ծրագրերի մասին:

Մեկնաբանելով տեսանյութը` Վատիկանի մամուլի քարտուղար Գրեգ Բուրկը հայտարարել է, որ Ֆրանցիսկոսը «չի վախենում»: Նա հավելել էր նաև, որ Պապը «տեղյակ է ԻՊ սպառնալիքներին, սակայն չի ցանկանում զրկվել մարդկանց հետ շփումից»:

Մասնավորապես, Սբ.Ծննդյան ուղերձը հրապարակելիս Ֆրանցիսկոսը հրաժարվել էր զրահաբաճկոնից:

«Մենք ատում ենք քեզ, քանի որ քո աշխարհիկ ու լիբերալ հանրությունը թույլ է տալիս այն, ինչ արգելել է Ալլահը»,-մեջբերել է պարբերականն ահաբեկիչների խոսքը:

Գրոհայինները նրան «անհավատ» են անվանել և քննադատել են նրա խոսքերը քրիստոնեության մասին, որը Պապն անվանել է «սիրո և խաղաղության հավատ», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանցիսկոսը Հռոմի պապ ընտրվեց 2013-ի մարտի 13-ին: 2016-ի հունիսի 24-ին նա եռօրյա այցով եղավ Հայաստանում` անվանելով այն «ուխտագնացություն»:Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել»:

Ընթերցեք նաև. Ինչպես կհիշվի Պապի այցը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---