Սթիվեն Սպիլբերգը պայքար է սկսում աշխարհի բոլոր ցեղասպանությունների դեմ

PanARMENIAN.Net - «Սթիվեն Սպիլբերգի «Շոա» հիմնադրամն ընդլայնում է գործնեության շրջ: 52 հազար հարցազրույցներ վերցնելուց հետո հանրահայտ ռաժիսորն աննախադեպ ակցիա է նախաձեռնել այն մարդկանց պատմությունները հրատարակելու, ովքեր վերապրել են նացիստների հետապնդումները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ակցիան անցնում է «Երբեք մի մոռացիր» ցեղասպանություններն ու հարստահարությունները կարգախոսի ներքո»,- գրում է USA TODAY-ը:



«Այժմ մենք հարցնում ենք մեզ. Ինչպե՞ս մենք կարող ենք այս տեսակետը հասցնել ողջ աշխարհին»,- հարցնում է Սպիլբերգը: Շոայի (Հոլոքոստ` եբրայերենով) ղեկավարները բարեգործական ընդունելություն էին կազմակերպել, որին ներկա էին հարյուրավոր ազդեցիկ քաղաքական անձինք: «Մեր աշխատանքը Հոլոքոստի հարցով շարունակվում է: Մենք ծրագրում ենք միանալ այլ նման ակցիաների: Մեր պարտականությունն է պայքարել դաժանության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորման դեմ բոլոր հնարավոր միջոցներով, անկախ այն բանից, թե ովքեր են զոհերը»,- հայտրարել է Դուգլաս Գրինբերգը` Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից Հիմնադրամի ինստիտուտի գործադիր տնօրենը: Նա նշել է. որ Շոա խումբը քննարկումներ է սկսել Ռուանդայի եւ Կամբոջայի ցեղասպանությունների մասին ծրագրերի անցկացման համար, ինչպես նաեւ ռասայական խտրականությունների համատեքստում Հարավային Աֆրիկայի կյանքի մասին պատմությունների հավաքման համար: Մենք բոլորս պետք է հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր տուժել են դաժանությունից եւ ռասիզմից ժամանակակից աշխարհում, լինի դա հրեա, հայ, կամբոջացի, Ռուանդայի կամ Դարֆուրի բնակիչ»,- ընդգծել է Գրինբերգը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---