Սեպտեմբերի 12-ը կլինի ոչ աշխատանքային

Սեպտեմբերի 12-ը կլինի ոչ աշխատանքային

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում հաստատել է որոշման նախագիծ, համաձայն որի 2016-ի սեպտեմբերի 12-ը ոչ աշխատանքային օր է լինելու, իսկ դրա փոխարեն աշխատանքային է լինելու 2016-ի սեպտեմբերի 17-ը (շաբաթ օր):

Հիմնավորման մեջ նշված է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նա­խա­գծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հան­րա­պե­տության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը պաշտոնապես հինգ Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց) ունի, չհաշված հիշատակի համազգային օրը՝ ապրիլի 24-ը։ Մեռելոցները նշվում են 5 մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, որոնք 2008-ից սկսած ոչ աշխատանքային են՝ հաջորդ շաբաթ օրը տեղափոխվելու հաշվին։ Որոշումը ՀՀ կառավարությունը ժամանակին ընդունել էր Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Հասարակության շրջանում շատերը դեմ են արտահայտվում այդ ավանդույթին: Բազմաթիվ կազմակերպություններ երբեմն տուժում են երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելով, մեռելոցի օրերին դիվանագիտական ներկայացուցչությունները փակ են, փոխարենը պարտադրված են աշխատել շաբաթ օրերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---