Հայաստանի վարչապետը Վրաստանի հետ հարաբերությունները խնդրահարույց չի համարում

PanARMENIAN.Net - «Վրաստանը մեզ համար շատ կարեւոր երկիր է: Հարաբերությունները նրա հետ ես խնդրահարույց չէի անվանի»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, դա միակ երկիրն է, որի տարածքով Հայաստանը ելք ունի դեպի արտաքին աշխարհ, «բեռների մեծ մասը մենք ստանում ենք Վրաստանի տարածքով, եւ ցանկացած բացասական փոփոխություններ Վրաստանում վտանգավոր են մեզ համար»: «Մենք, իհարկե, շահագրգռված եբք հարաբերությունների զարգացման հարցում: Ենթադրում եմ, որ այդպես էլ կլինի: Եթե Վրաստանի ղեկավարությունը, ասենք, ՆԱՏՕ մտնելու որոշում է ընդունի, ապա մենք այդ որոշումը հարգանքով կընդունենք եւ հույսով, որ այն չի արտացոլվի Հայաստանի անվտանգության վրա, չի արտացոլվի հայ-վրացական հարաբերությունների վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---