ՌԴ ՄԻՊ-ը կողմ է արտահայտվել մահացու հիվանդների էվթանազիային (հարցում) 3 սեպտեմբերի 2016 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել էվթանազիային, եթե առկա է մահացու հիվանդի հարազատների համաձայնությունը: «Ինձ թվում է, դա շատ մարդասիրական քայլ է, եթե մարդն ինքը ցանկանում է հեռանալ կյանքից և ապրելու շանս չունի, եթե նա տառապում է, և եթե նրա մերձավորներն ու հարազատները միասնական են այդ տառապանքները դադարեցնելու որոշման հարցում…Ես սա ասում եմ արդեն ոչ որպես լիազոր, այլ որպես մարդ, որպես անհատ ես կողմ եմ այդպիսի իրավունք արտոնելուն»,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը` պատասխանելով ուսանողների հարցին էվթանազիայի օրինականացման մասին, հայտնում է ՌԲԿ-ն: Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է էվթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։ Գոյություն ունեն նաև էֆթանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակները։ Կամավոր էֆտանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանվորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էֆտանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել: Անբուժելի հիվանդների մահվան բուժաջակցությունն օրինականացված է Նիդերլանդներում, Կանադայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում: ԱՄՆ-ում էվթանազիան օրինականացված է 4 նահանգում: Որոշ երկրներում թույլատրված է պասիվ էվթանազիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |