Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվել է. Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին

Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվել է. Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է երկրի խորհրդարանի և կառավարության հաղորդագրության մեջ: Հուղարկավորությունը նշանակված է սեպտեմբերի 3-ին:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի հազարավոր բնակիչներ սեպտեմբերի 3-ին վաղ առավոտյան դուրս են եկել քաղաքի փողոցներ ու ճանապարհել Քարիմովի դիակառքը դեպի «Յուժնի» օդանավակայան, որտեղից մարմինը տեղափոխվել է նրա հայրենիք` Սամարղանդ:

Քարիմովի առողջական վիճակի վատթարացման մասին առաջին տեղեկությունը ստացվել էր կիրակի, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել` կաթվածով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա վիճակը կտրուկ վատացել է: Վերջինս գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը ղեկավարել է 1990 թվականից ի վեր: Երկրի անկախացումից հետո 1991-ին Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---