Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քարիմովի մահվան կապակցությամբ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քարիմովի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի ժողովրդին և ղեկավարությանը` նրանց համար ծանր կորստի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ:

Նախագահականից հայտնում են, որ ժամանակակից Ուզբեկստանի պետականության զարգացման գործում կարևորելով երկար տարիներ այդ երկրի առաջնորդը եղած Իսլամ Քարիմովի դերը` նախագահը համոզվածություն է հայտնել, որ Ուզբեկստանի ժողովրդին հատուկ տոկունությունն ու կյանքի էներգիան թույլ կտան հաղթահարել այս ծանր փորձությունը, էլ ավելի ամուր համախմբվել հանուն Ուզբեկստանի Հանրապետության ամրապնդման ու բարգավաճման:

«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Հայաստանից Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը կմասնակցի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա արդեն մեկնել է Սամարղանդ:

Նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2-ին ։ Նա 78 տարեկան էր: Քարիմովին հուղարկավորելու են իր հայրենի քաղաք Սամարղանդում: Երկրում հայտարարված է եռօրյա սուգ:

Կարդացեք նաև՝ Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվել է. Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---