Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարը սկսել են փուլերով վերադարձնել

Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարը սկսել են փուլերով վերադարձնել

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երևանում հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ Global Communications ընկերությունը նախատեսում էր սեպտեմբերի 15-ին՝ իտալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո: Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև հոկտեմբերի 31-ը:

Երևանյան համերգի կազմակերպչական հարցերի պատասխանատու «Ֆորպոստարտ պրոդաքշըն»-ը հայտարարել է, որ դատական վարույթները չպետք է խոչընդոտեն տոմսերի վերադարձի գործընթացին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Global Communications ընկերությունն իր խոստացած ժամկետում՝ սեպտեմբերի 15-ին չի կարողանալու վերադարձնել տոմսերի գումարները, «Ֆորպոստարտ» ընկերությունը, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության, հասարակության շրջանում նման գործընթացների նկատմամբ քաղաքակիրթ մոտեցում ձևավորելու և ընկերության բարի համբավի պաշտպանությունը՝ սեպտեմբերի 2-ից սկսել է ապրիլի 26-ին Երևանում Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը՝ փուլային կարգով», - ասված է ընկերության հաղորդագրությունում:

Տոմսերի վերադարձի փուլային տարբերակի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով.

• Տոմսը վերադարձնելու համար տոմս ձեռք բերած քաղաքացին պետք է Eros-ramazzotti@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկի դիմում, որը փաստաթղթավորվում է մեր ընկերության կողմից՝ հետագայում դատական վարույթին ներկայացնելու նպատակով

• «Ֆորպոստարտ» ընկերությունը ներկայումս ունի մի շարք ընթացիկ պրոյեկտներ, որոնցից ստացված շահույթը ևս ուղղելու է Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարների վերադարձին:

Նշվում է, որ առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակված են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և ստանում գումարը: Տոմսերի վերադարձի երկրոդ փուլի մասին Էրոս Ռամազոտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնենք վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով:

Շեշտվում է, որ տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին ընկերության էլեկտրոնային փոստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկել Eros-ramazzotti@mail.ru հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը հետևեք Forpostart.ru հղմամբ:

Էրոս Ռամազոտիի համերգային շրջագայությունը դադարեցվել է մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո: Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում նախատեսված համերգային շոուները չեն կայացել շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ «Global Communications» ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---