Չավուշօղլուն Քերիի հետ քննարկել է Գյուլենի արտահանձնման հարցը 3 սեպտեմբերի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը թուրքական պատվիրակության կազմում մասնակցում է չինական Հանչժո քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովին, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, որին Անկարան մեղսակից է համարում հեղաշրջման չհաջողված փորձի կազմակերպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Ըստ դիվանագիտական աղբյուրների, մեկժամյա զրույցի ընթացքում քննարկվել են նաև վերջին իրադարձությունները տարածաշրջանում, այդ թվում իրավիճակը Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Ջերաբլուս քաղաքներում, ինչպես նաև պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ասել էր, որ Անկարան դեռևս չի ներկայացրել Վաշինգտոնին Թուրքիայի պետական հեղաշրջման փորձին ընդդիմադիր Գյուլենի մեղսակցության ապացույցներ: 75-ամյա Գյուլենը մշտական բնակության թույլտվություն ունի ԱՄՆ-ում, 1999-ից նա ապրում է Փենսիլվանիա նահանգում: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |