Թուրքիայի մուտքը ԵՄ կստիպի նրան ճիշտ գնահատական տալ սեփական անցյալին

PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսրանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, այդ դեպքում Հայաստանը կունենա կանխատեսելի եւ կայուն հարեւան: «Թուրքիայի մուտքը ԵՄ կստիպի նրան ճիշտ գնահատական տալ սեփական անցյալին: Սակայն Թուրքիան պետք է կատարի Եվրամիության պայմանները: Ես պետք է նշեմ, որ այդ հարցը եվրոպական երկրների համար ավելի սուր է դրված, քան Թուրքիայի: Եվրոպացիները հստակ չեն ցանկանում իրենց շարքերում տեսնել այլ մշակույթի ու կրոնի տեր երկիր»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է Երեւանի արտաքին քաղաքականության օրակարգում: «Թող սահմանը փակ պահեն, որքան կցանկանան, մենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից չենք հրաժարվի: Սակայն մենք չենք կապում ճանաչումն ու հողերի վարդարձի կամ այլ փոխհատուցման հարցերը, դրանք տարբեր բաներ են: Թուրքիան միջազգային կառույցներում շեշտը հենց դրա վրա է դնում. իբր, եթե նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Հայաստանը ետ կպահանջի հողերը: Մենք կարող ենք խոսել միայն փոխհատուցման մասին»

,- ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---