27 ապրիլի 2007 - 18:25 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը երբեք չի ցանկացել ապրել ուրիշի հաշվին
«Ունեցվածք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում հայկական ձեռնարկությունների փոխանցումը Ռուսաստանին երկու մարդկանց գործարք չէ, երբ մեկը «խորամանկում է» եւ ինչ-որ բան է փորձում տալ` խաբեությամբ, ասել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցարույցում: Նրա խոսքերով, ձեռնարկությունների փոխանցման գործըթնացի մասին տեղյակ էին բոլորը, այն շատ երկար էր նախապատրաստվում, պատասխանատու մարդիկ կային: Համաձայնագիր ստորագրելու գաղափարը ծնունդ է առել ոչ Ռուսաստանի դիմաց Հայաստանի պարտքից. Ռուսաստանը ոչ այդպիսի, այլ ավելի խոշոր պարտքեր է ներել պետությունների, որոնք առանձնակի լոյալությամբ չէին էլ տարբերվում, նշել է նա: «Ես ինքս գտնվել եմ այդ պայմանագրի ստորագրման ակունքներում եւ այսօր էլ մնում եմ միջկառավարական հանձնաժողովի նախագահ: Իմ առջեւ դրված էր նպատակ. ռուսական կապիտալը գրավել Հայաստան: Դա մեզ համար շատ կարեւոր է, քանի որ Հայաստանի տնտեսության վերականգնման միակ միջոցը ներդրումներն են: Սակայն դա կատարվում է ոչ այն ծավալով, որին սպասում էինք, այդ պատճառով մեզ մոտ դժգոհողներ կան: Այլ ասպեկտ եւս կա. նույնիսկ ամենաժամանակակից ձեռնարկությունը մշտական արդիականցման կարիք ունի: Մենք մի քանի տարի առաջ ձեռնարկություններ ենք փոխանցել, դրանց մեջ ոչ մի ռուբլի չի ներդրվել, ինչպե՞ս դրանք կարող են ժամանակակից լինել: Այդ ձեռնարկությունները մեծ մասամբ կապված էին ռուսականների հետ եւ լուրջ խնդիր էին իրականացնում դրա անվտանգության ապահովման հարցերում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Եւ, ձեռնարկությունները փոխանցելով ռուսներին, մենք ելնում էինք այն բանից, որ նրանք կզարգացնեն դրանք: Վստահ եմ, որ այդ ձեռնարկությունները ի վիճակի են շահույթ բերել եւ Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները տեղեկացված են: Հավելեմ եւ այն, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է շատ շահավետ պայմաններ ներկայացնել` մինչեւ անգամ չհարկվող գոտու ստեղծում: Կուզեմ նաեւ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի ցանկացել ապրել ուրիշի հաշվին, մենք երբեք չենք ձգտել ավելին ստանալ, քան ունեիէնք կոնկրետ իրավիճակում: Այս դեպքում մենք ընդամենը ցանկանում ենք, որպեսզի ռուս գործարարները գան Հայաստան, ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի. վերջերս Երեւան էր այցելել Սերգեյ Իվանովը, մենք խոսել ենք այդ թեմայով, եւ ես հավատում եմ, որ նա կգտնի փոխշահավետ տարբերակ»,- ամփոփել է ՀՀ վարչապետը: