Սպահանի հայկական եկեղեցին` Իրանում բրիտանացի զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայր

Սպահանի հայկական եկեղեցին` Իրանում բրիտանացի զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայր

PanARMENIAN.Net - Իրանի Սպահան քաղաքի հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին ներառվել է Իրանի այն տեսարժան վայրերի ցանկում, որոնք պարտադիր են բրիտանացի զբոսաշրջիկների այցելության համար: Ցանկը կազմել է բրիտանական International Business Times-ը:

Պարբերականը կազմել է Իրանում 30 ամենահետաքրքիր վայրերի ցանկը այն բանից հետո, երբ բրիտանական ազգային ավիափոխադրողը կրկին սկսեց ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Լոնդոնից Թեհրան:

Սբ Ամենափրկիչ եկեղեցին կամ Վանքը Ջուղայի գլխավոր տեսարժան վայրն է: Այն կառուցվել է 1600-ական թվականներին:

Վանքի շինարարությունը սկսվել է 1606թ. և ավարտվել է 1655-1664թթ. Դավիթ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ:

Համալիրը բաղկացած է մեծ եկեղեցուց, մի քանի թանգարանից, պատերով պարփակված ներքին բակից: Հայկական վանքում նկատելի են արևելյան և քրիստոնեական մշակույթների տարրեր: Դրսից դա միագույն աղյուսաշեն կառույց է գմբեթներով և կամարներով, ներսից`գեղանկարչության յուրօրինակ թանգարան: Բոլոր պատերն ու առաստաղները նկարազարդված են քրիստոնեական որմնանկարներով, սրբապատկերներով և արևելյան նախշերով: Վանքի մուտքի մոտ տեղադրված է արքեպիսկոպոս, XVI- XVII դարասկզբի հոգևոր և կրթական գործիչ Խաչատուր Կեսարացու հուշարձանը:

Վանքից բացի, ցուցակում ընդգրկվել են Դեմավենդ լեռը, Սպահանի շուկան, Ալի Կապու պալատը, Սպահանի Ալլահվերդի խանի կամուրջը, Պերսեպոլիսը, Գոլեստանի պալատը Թեհրանում, Զագրոսի լեռնաշղթան և այլ տեսարժան վայրեր:

British Airways-ը շաբաթական 6 չվերթ է իրականացնում դեպի Իրան, հետագայում դրանց քանակը կավելանա:

2016-ի սկզբին ԱՄՆ-ն չեղարկեց Իրանի դեմ գործող պատժամիջոցները: Իրանը ստացավ իր սառեցված ավելի քան 100 մլրդ դոլար ակտիվները և ավելացրեց նավթի արտահանումը:

Հուլիսին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանվեց Իրանի և ՀՀ քաղաքացիների համար:

Ընթերցեք նաև. Ուր այցելի հայաստանցին Իրանում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---