«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» 5 սեպտեմբերի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը, որոնք «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել էին, սեպտեմբերի 5-ին տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, հայտնում է Panorama.am-ը: «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց հավաքված անձանց գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը հորդորել է իրենց մասին չմտածել-մտահոգվել և ասել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պայմանները «շատ լավ են, վերաբերմունքը՝ ընտիր»: Ի դեպ, այսօր նրա 50-ամյակն է, և մարդիկ շնորհավորեցին Պետրոսյանին: «Մեր մասին թող չողբան, լաց լինեն, այլ գործ անեն», -ասել է Պետրոսյանը, որին պատգարակով մոտեցրել են շտապ օգնության մեքենային և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»: Նույն կերպ տեղափոխել են նաև Արամ Մանուկյանին՝ Պավել Մանուկյանի որդուն: Իր որպիսության մասին հարցերին նա կարողացավ պատասխանել, որ լավ է: Ավելացրեց, թե իրենց պայքարը չի ավարտվել: «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշտո Պետրոսյանը օգոստոսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էին և հենակների օգնությամբ կարողացել էին մի քանի քայլ կատարել: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |