Բունդեսթագը քննարկելու է «Ինջիրլիք» նոր զորքեր ուղարկելու ՆԱՏՕ-ի որոշումը 5 սեպտեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի վերջին ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել՝ Թուրքիա տեղափոխել Բալթիկ ծովում տեղակայված ռազմական ուժերը: Արդեն հստակեցվել է նույնիսկ զինուժի՝ Թուրքիա տեղափոխվելու ժամանակացույցը: Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը նախարարների խորհրդի նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Թուրքիա զինված ուժեր ուղարկելու հարցը: Կայացված որոշումը այնուհետև կուղարկվի Դաշնային խորհրդարան, որը նիստ կգումարի հոկտեմբերի 12-17-ը: Որպեսզի ռազմական ուժերը Թուրքիա տեղափոխվեն հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին՝ ինչպես դա ծրագրել է ՆԱՏՕ-ն, անհրաժեշտ է, որ Դաշնային խորհրդարանը հաստատի այդ որշումը, Timetürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ գերմանական կողմը հայտարարել էր, որ գերմանացի պատգավորները կհաստատեն նշյալ որոշումը միայն այն դեպքում, եթե իրենց թույլ տրվի այցելել «Ինջիրլիքում» ծառայություն իրականացնող իրենց զինվորներին: Աղբյուրի համաձայն՝ խոսակցություններ կան, որ Թուրքիան առաջիկայում կարող է «Ինջիրլիքի» այցի թույլտվություն տալ: Որպես հավանական այցի ամսաթիվ նշվում է հոկտեմբերի 4-ը: Հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Գերմանիայում ներկայացված է հավատարմատարի մակարդակով,ինչպես նաև արգելել է խորհրդարանականների մուտքը«Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |