Թուրքական օդուժը թիրախներ է ոչնչացրել Իրաքի հյուսիսում

Թուրքական օդուժը թիրախներ է ոչնչացրել Իրաքի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքական օդուժն ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային հատվածում, որտեղ, ինչպես հայտարարում են Անկարայում, գտնվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավարությունը: Ոչնչացվել է 12 թիրախ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Reuters-ի վրա հղումով:

Ըստ գործակալության, թիրախները գտնվում են Մեթինա և Հաքուրկ շրջաններում: Ավիահարվածների այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ:

Հակամարտությունը Թուրքիայի և ՔԱԿ զինյալների միջև արդեն 25 տարվա պատմություն ունի և խլել է 40 հազար մարդու կյանք: Թուրքիայում 2015-ի հուլիսին զինված հակամարտության վերսկսվելուց հետո քուրդ գրոհայինների հետ բախումներում ավելի քան 480 ոստիկան է սպանվել: Թուրքիայի ԳՇ-ն հայտնում է այդ ընթացքում մոտ 5000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր խաղաղ մարդիկ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---